Գրադարան
Սուր սինուսիտ

1 րոպե
Սուր սինուսիտը առաջացնում է քթի հարակից խոռոչների (սինուսներ) բորբոքում և այտուց:
Սա խանգարում է հեղուկների հեռացմանը (դրենաժ) և առաջացնում է լորձի կուտակում:
Սուր սինուսիտի դեպքում կարող է դժվար լինել քթով շնչելը: Ձեր աչքերի շուրջը և դեմքը կարող է այտուցված լինել, և դուք կարող եք ունենալ դեմքի պուլսացվող ցավ կամ գլխացավ:
Սուր սինուսիտը հիմնականում առաջանում է մրսածությունից (սուր շնչառական վիրուսային վարակ, ՍՇՎՎ)։ Եթե բակտերիալ վարակ չի զարգացել, դեպքերի մեծ մասը լավանում է մեկ շաբաթից մինչև 10 օրվա ընթացքում: Տնային միջոցները կարող են լինել այն ամենը, ինչ ձեզ հարկավոր է սուր սինուսիտի բուժման համար: Եթե սինուսիտը, չնայած բուժմանը, տևում է ավելի քան 12 շաբաթ, կոչվում է քրոնիկ սինուսիտ:
Հոդվածը տեղադրվել է՝ 13-06-2021 վերանայվել է՝ 10-03-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: