Հանգիստ. հանգիստ ռեժիմը կարող է օգնել բորբոքման դեմ օրգանիզմի պայքարին և արագացնել լավացումը:
Քթի հարակից խոռոչների խոնավացում. տաք ջրով լցված կաթսայի կամ տաք ցնցուղի գոլորշիները քթով շնչելը մեղմացնում է ցավը և խոռոչներից օգնում լորձի դատարկմանը:
Քթային անցուղիների ողողում. հարցրեք բժշկից, թե ինչպես կարող եք տնային պայմաններում կատարել այսպես կոչված նազալ լավաժ:
Այլընտրանքային միջոցներ
Սուր սինուսիտի ախտանիշների մեղմացմանն օգնող որևէ ապացուցված այլընտրանքային բուժման մեթոդ գոյություն չունի, սակայն կան որոշակի տվյալներ այն մասին, որ մի շարք դեղաբույսերի խառնուրդները կարող են օգտակար լինել: Այսպիսի համակցված բուժումները պարունակում են գնարբուկ (примула), օձասխտորի կամ բոգի արմատ (корень горечавки), տերեփուկ (бузина), աղավնիճ (вербена) և թրթնջուկ (щавель)։
Այս բուսական արտադրանքների հնարավոր կողմնակի ազդեցություններից են ստամոքսի խանգարումը, փորլուծությունը և մաշկի ալերգիկ ռեակցիաները:
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։