Գրադարան

Սուր սինուսիտ. կանխարգելում

Սուր սինուսիտ. կանխարգելում

Time Read 1 րոպե

Հետևյալ քայլերը կարող են օգնել սուր սինուսիտով հիվանդանալու ռիսկը:

  • Խուսափեք վերին շնչուղիների վարակներից. փորձեք հեռու մնալ այն մարդկանցից, ովքեր ունեն վերին շնչուղիների վարակներին՝ մրսածությանը կամ այլ վարակներին բնորոշ ախտանիշներ: Հաճախակի լվացեք ձեռքերը օճառով և ջրով, հատկապես ուտելուց առաջ:
  • Վերահսկեք ալերգիան. աշխատեք ձեր բժշկի հետ՝ ալերգիայի ախտանիշները վերահսկողության տակ պահելու համար: Հնարավորինս խուսափեք ձեզ ծանոթ ալերգեններից:
  • Խուսափեք ծխախոտի ծխից և աղտոտված օդից. ծխախոտի ծուխը և այլ աղտոտիչները կարող են գրգռել և բորբոքել ձեր թոքերը և քթային անցուղիները:
  • Օգտագործեք խոնավացուցիչ. եթե ձեր տան օդը չոր է, օրինակ, եթե ձմռան ամիսներին օգտագործում եք օդատաքացուցիչ, օդի խոնավություն ավելացումը կարող է օգնել սինուսիտի կանխարգելմանը: Պարբերաբար մաքրեք խոնավացուցիչը՝ այն մաքուր և բորբոսից զերծ պահելու համար:

Հոդվածը տեղադրվել է՝ 14-06-2021 վերանայվել է՝ 10-03-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով