Skip to content
Սուր սինուսիտ․ ախտանիշներ
14-06-2021
1 րոպե

Սուր սինուսիտն ընթանում է տարբեր ախտանիշներով:
Սուր սինուսիտի ախտանիշները հաճախ ներառում են՝
- քթից կամ ըմպանի հետին պատից (պոստնազալ դրենաժ) մածուցիկ, դեղնավուն կամ կանաչավուն արտադրություն
- քթի փակվածություն կամ լցվածություն, որն առաջացնում է քթային շնչառության դժվարացում
- աչքերի շուրջբոլորը, այտերի, քթի կամ ճակատի շրջանում ցավ, լարվածություն, այտուցվածության կամ ճնշման զգացողություն, որը սաստկանում է գլուխն առաջ թեքելիս։
Այլ գանգատներից կամ ախտանիշներից են՝
- ականջներում ճնշման զգացողություն
- գլխացավ
- ատամնացավ
- հոտառության զգացողության փոփոխություն
- հազ
- տհաճ շնչառություն
- հոգնածություն
- բարձր ջերմություն:
Ե՞րբ դիմել բժշկին
Սուր սինուսիտով բազմաթիվ մարդիկ բժշկին այցելելու կարիք չունեն:
Կապ հաստատեք բժշկի հետ, եթե ունեք այս նշաններից մեկնումեկը՝
- ավելի քան 1 շաբաթ ձգձգվող ախտանիշներ
- բարելավման նշաններից հետո ախտանիշների վատթարացում
- կայուն բարձր ջերմություն
- կրկնվող կամ քրոնիկ սինուսիտի պատմություն:
Առանց հետաձգելու այցելեք բժշկին եթե առկա ախտանիշները վկայում են լուրջ վարակի մասին, օրինակ՝
- աչքերի շուրջը ցավ, այտուցվածություն կամ կարմրություն
- բարձր ջերմություն
- շփոթվածություն
- երկտեսություն կամ այլ տեսողության խանգարումներ
- պարանոցի լարվածություն:
Հոդվածը վերանայվել է՝ 14-06-2021