Հավանական է, որ ՈւՊԳԽ-ի զարգացման մեջ նշանակություն ունեն տարբեր գործոններ, այդ թվում՝ ժառանգականություն, արտաքին միջավայր, զարգացման ընթացքում կենտրոնական նյարդային համակարգի խնդիրներ և այլն:
Ռիսկի գործոններ
ՈւՊԳԽ ռիսկի գործոնները կարող են ներառել՝
ՈւՊԳԽ-ով կամ մեկ այլ հոգեկան առողջության խանգարումով արյունակից հարազատներ, օրինակ՝ ծնողներ, եղբայր կամ քույր
արտաքին միջավայրի թույների ազդեցություն, օրինակ՝ կապար (ներկանյութեր, հին շենքերի խողովակներ և այլն)
մոր կողմից հղիության ընթացքում ապօրինի թմրամիջոցների օգտագործում, ալկոհոլի չարաշահում կամ ծխախոտի օգտագործում
Թեև շաքարը համարվում է գերակտիվություն առաջացնող հնարավոր պատճառ, հավաստի տվյալները դեռևս բացակայում են: Մանկական տարիքի բազմաթիվ խնդիրներ կարղ են բերել ուշադրությունը պահելու հետ կապված դժվարությունների, սակայն դրանք նույնը չեն, ինչ որ ՈւՊԳԽ-ը:
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։