ՈւՊԳԽ․ կանխարգելում
27-06-2021
1 րոպե

Երեխայի մոտ ուշադրության պակասի գերակտիվության խանգարման (ՈւՊԳԽ) ռիսկի կրճատմանը կարող են օգնել հետևյալ միջոցառումները:
- Հղիության ընթացքում խուսափե՛ք այն ամենից, ինչ կարող է վնաս պատճառել սաղմի զարգացմանը: Օրինակ՝ մի՛ օգտագործեք ալկոհոլ, ակումբային և այլ թմրամիջոցներ կամ մի՛ ծխեք։
- Պաշտպանե՛ք երեխային աղտոտված միջավայրից և թույներից, ինչպիսիք են՝ ծխախոտի ծուխ և կապարային ներկանյութեր:
- Կրճատե՛ք երեխայի էկրանի առաջ գտնվելու ժամանակահատվածը. թեև դեռևս չի ապացուցվել, սակայն խելամիտ կլինի, որ սահմանափակեք մինչև 5 տարեկան երեխաների հեռուստացույց դիտելու, տեսախաղերով կամ սմարտֆոններով զբաղվելու ժամանակը:
Հոդվածը վերանայվել է՝ 27-06-2021