ՈւՊԳԽ-ը չի առաջացնում հոգեբանական կամ զարգացման այլ խնդիրներ, սակայն ավելի հավանական է, որ երեխաները կունենան նաև այլ հիվանդություններ, այդ թվում՝
Հակադրության հրահրող խանգարում, որն ընդհանուր առմամբ բնորոշվում է որպես հեղինակավոր գործիչների նկատմամբ բացասական, հակադիր և թշնամական բնույթի վարքագծերի դրսևորում
վարքագծային խանգարում, որը դրսևորվում է հակասոցիալական պահվածքով, ինչպիսիք են՝ գողություն, կռվարարություն, սեփականության վնասում, մարդկանց կամ կենդանիներին վնաս պատճառում և այլն
տրամադրության կարգավորման դեստրուկտիվ խանգարում, որը բնորոշվում է գրգռվածությամբ և հիասթափությունները դիմակայելու դժվարություններով
սովորելու հետ կապված խնդիրներ, ներառյալ՝ կարդալու, գրելու, հասկանալու և հաղորդակցման խնդիրներ
հոգեներգործուն նյութերի օգտագործման խանգարումներ, այդ թվում՝ ապօրինի թմրամիջոցների, ալկոհոլի և ծխախոտի օգտագործում
տագնապային խանգարումներ, որը կարող է առաջացնել լրացուցիչ անհանգստություն ու նյարդայնություն և ներառում է կպչուն-սևեռուն խանգարումը (ԿՍԽ)
տրամադրության խանգարումներ, ինչպիսիք են՝ դեպրեսիա և մանիակալ վարքագիծ
աուտիզմի սպեկտրի խանգարում, որը գլխուղեղի զարգացման հետ կապված առողջական խնդիր է և ներառում է երկու լայն ոլորտ՝ սոցիալական շփումների խանգարում և կրկնողական վարքագծեր ու հետաքրքրություններ
տիկերի խանգարում կամ Տուրետի համախտանիշ, որը ներառում է դժվար վերահսկելի կրկնվող շարժումները կամ ակամա ձայներ հանելը (տիկեր):
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։