Գրադարան
Ալկոհոլային թունավորում. բարդություններ

1 րոպե
Ալկոհոլային թունավորումը կարող է հանգեցնել սուր կամ ծանր, անգամ կյանքին սպառնացող բարդությունների:
- Շնչահեղձություն. ալկոհոլը կարող է փսխում առաջացնել։ Քանի որ այն ճնշում է ձեր փսխման ռեֆլեքսը, մեծանում է փսխումից խեղդվելու վտանգը, եթե ձեր գիտակցությունը բացակայում է:
- Շնչառության կանգ. ձեր թոքերի մեջ փսխման զանգվածների պատահաբար ներշնչելը կարող է հանգեցնել շնչառության վտանգավոր կամ մահացու ընդհատման (ասֆիքսացիա):
- Սուր ջրազրկում. փսխումը կարող է հանգեցնել ծանր ջրազրկման, որն առաջացնի վտանգավոր ցածր արյան ճնշում (հիպոտենզիա) և սրտազարկերի արագացում (տախիկարդիա):
- Ցնցումներ. ձեր արյան շաքարի մակարդակը կարող է այնքան ցածրանալ (հիպոգլիկեմիա), որ առաջացնի ցնցումներ:
- Հիպոթերմիա. ձեր մարմնի ջերմաստիճանը կարող է այնքան ցածրանալ, որ հանգեցնի սրտի կանգի:
- Անկանոն սրտազարկ. ալկոհոլային թունավորումը կարող է առաջացնել անկանոն սրտազարկ (առիթմիա) կամ նույնիսկ սրտի կանգ:
- Գլխուղեղի վնասում. շատ խմելը կարող է պատճառել գլխուղեղի անդառնալի վնաս։
- Մահ. վերոնշյալ խնդիրներից ցանկացած մեկնումեկը կարող է հանգեցնել մահվան:
Հոդվածը տեղադրվել է՝ 21-03-2023 վերանայվել է՝ 21-03-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: