Գրադարան
Ալկոհոլային թունավորում. ախտանիշներ

1 րոպե
Ալկոհոլային թունավորման գանգատներն ու ախտանիշները ներառում են հետևյալը՝
- բերանից՝ ալկոհոլին բնորոշ սուր հոտ
- շփոթվածություն և աղավաղված-անհասկանալի խոսք
- հաճախակի փսխումներ կամ որձկումներ
- ցնցումներ
- դանդաղ շնչառություն (րոպեում ութից պակաս)
- անկանոն շնչառություն (շնչառությունների միջև 10 վայրկյանից ավելի ընդմիջում)
- խիստ դանդաղած սրտազարկ (բրադիկարդիա)
- կապույտ երանգով մաշկ (ցիանոզ) կամ գունատ մաշկ
- խոնավացած կամ կպչուն մաշկ
- ցածր մարմնի ջերմաստիճան (հիպոթերմիա)
- անզգայացում (ուշագնացություն) և արթնացնելիս պատասխան ռեակցիայի բացակայություն:
Ե՞րբ դիմել բժշկին
Բուժօգնություն դիմելուց առաջ պարտադիր չէ ունենալ վերը նշված բոլոր գանգատները կամ ախտանիշները: Ալկոհոլային թունավորմամբ անձը, ով անգիտակից վիճակում է կամ չի կարող արթնանալ, մահանալու վտանգի տակ է:
Հոդվածը տեղադրվել է՝ 21-03-2023 վերանայվել է՝ 21-03-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: