Ալկոհոլային թունավորման բուժումը սովորաբար ներառում է օժանդակ բուժում և խնամք, մինչ ձեր օրգանիզմն ազատվում է ալկոհոլից:
Սա սովորաբար ներառում է՝
- ուշադիր մոնիտորինգ
- շնչառության կամ խեղդման խնդիրների կանխարգելում
- թթվածնային բուժում և շնչառության օժանդակող այլ միջոցներ
- ստամոքսի դատարկման միջոցառումներ, որի նպատակը ստամոքսում առկա մնացորդային ալկոհոլի հեռացումն է
- երակով տրվող (ներերակային) հեղուկներ ջրազրկումը կանխելու համար
- վիտամինների և գլյուկոզի օգտագործում, որն օգնում է կանխելու ալկոհոլային թունավորման ծանր բարդությունները:
Չափահասներին և երեխաներին, ովքեր պատահաբար մեթիլ սպիրտ (փայտի սպիրտ, մեթանոլ) կամ իզոպրոպիլային սպիրտ են օգտագործել, կարող է անհրաժեշտ լինել հեմոդիալիզ՝ թափոնային նյութերը և թույները ձեր օրգանիզմից զտելու մեխանիկական միջոց, որ արագացվի ալկոհոլի հեռացումը նրանց արյան շրջանառությունից:
Ալկոհոլային թունավորման անհետաձգելի բուժօգնությունը
Եթե կարծում եք, որ ինչ-որ մեկի մոտ զարգացել է ալկոհոլային թունավորում, ապա կարող ենք նրան օգնել, եթե առանց հապաղելու ձեռնարկեք հետևյալ քայլերը՝
- առանց ուշացնելու զանգեք 1-03 և կանչեք շտապ օգնություն
- փորձեք նրան արթուն պահել և ըստ հնարավորության տալ նստած կամ կիսանստած դիրք
- եթե գիտակցությունը պահպանված է, փորձեք ջուր խմացնել
- ծածկեք նրան տաք սավանով կամ վերմակով
- եթե գիտակցությունը բացակայում է, պառկեցրեք մի կողմի վրա, որ կանխեք փսխման զանգվածներով ասպիրացիան (հոսելը դեպի շնչուղիներ) և շնչահեղձությունը:
Հոդվածը հրապարակվել է՝ 21-03-2023
Վերջին վերանայում՝ 04-04-2024