Գրադարան
Ալկոհոլային թունավորում. ինքնօգնություն

1 րոպե
Ալկոհոլային թունավորումն արտակարգ իրավիճակ է և բուժման տնային միջոցներն արդյունավետ չեն:
Ալկոհոլային թունավորումը պահանջում է անհետաձգելի բուժօգնություն:
Վտանգավոր միֆեր
Դուք չեք կարող ետ զարգացնել ալկոհոլային թունավորման հետևանքները, և իրականում կարող եք վատթարացնել իրավիճակը որոշ գործողությունների միջոցով: Ահա թե ինչ սխալ պատկերացումներ կան:
- Անջատված քնելը. քնած ժամանակ դուք կարող եք կորցնել գիտակցությունը:
- Սև սուրճ կամ կոֆեին. սա չի հակազդում կամ մեղմացնում ալկոհոլային թունավորման հետևանքները:
- Ուտելը. սա կարող է սաստկացնել փսխումը կամ փսխման զանգվածով շնչահեղձությունը:
- Սառը ցնցուղ. սառը ցնցումը կարող է հանգեցնել մարմնի ջերմաստիճանի կտրուկ անկման և գիտակցության կորստի:
- Զբոսանք. սա չի մեծացնում ձեր օրգանիզմից ալկոհոլի հեռանալու արագությունը: Ավելին, մի կերպ ոտքի կանգնելն ու քայլելը մեծացնում է վայր ընկնելու և վնասվածքներ ստանալու վտանգը:
Հոդվածը տեղադրվել է՝ 21-03-2023 վերանայվել է՝ 21-03-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: