Գրադարան

Ալցհեյմերի հիվանդություն. ինքնօգնություն

Ալցհեյմերի հիվանդություն. ինքնօգնություն

Time Read 4 րոպե

Առողջ ապրելակերպի ընտրությունը նպաստում է ընդհանուր լավ առողջությանը:

Դրանք կարող են նաև դեր խաղալ գլխուղեղի առողջության պահպանման գործում:

Վարժանքներ

Կանոնավոր ֆիզիկական վարժանքները բուժման ծրագրի կարևոր մասն են: Ֆիզիկական գործերը, ինչպիսիք են ամենօրյա զբոսանքները, կարող են օգնել տրամադրության բարելավմանը և հոդերի, մկանների և սրտի առողջության պահպանմանը: Վարժանքները նաև նպաստում են հանգիստ քնին և կանխում փորկապությունը: Դրանք նաև օգտակար են խնամքի անձնակազմի համար:

Ալցհեյմերի հիվանդությամբ տառապող մարդիկ, ովքեր դժվարանում են քայլել, կարող են դեռևս օգտագործել անշարժ հեծանիվ, ձգվել առաձգական ժապավեններով կամ մասնակցել աթոռի վարժանքներին: Հեռուստատեսությամբ, ինտերնետում կամ DVD սկավառակներով կարող եք գտնել վարժանքների ծրագրեր, որոնք նախատեսված են տարեցների համար:

Սնուցում

Ալցհեյմերի հիվանդությամբ մարդիկ կարող են մոռանալ ուտել, կորցնել հետաքրքրությունը սննդի նկատմամբ կամ չօգտագործել առողջ սնունդ: Նրանք կարող են նաև մոռանալ բավականաչափ ջուր խմելը, ինչը հանգեցնի ջրազրկման և փորկապության: Առաջարկեք հետևյալը։

  • Առողջ ընտրանքներ. գնեք սիրելի առողջ սննդի տարբերակները, որոնք հեշտ է ուտել:
  • Ջուր և այլ առողջարար ըմպելիքներ. խրախուսեք ամեն օր մի քանի բաժակ հեղուկ խմելը: Խուսափեք կոֆեին պարունակող ըմպելիքներից, որոնք կարող են մեծացնել անհանգստությունը, խանգարել քունը և առաջացնել հաճախակի միզելու պահանջ:
  • Բարձր կալորիականությամբ, առողջարար շեյքեր և սմուզիներ. առաջարկեք սպիտակուցային փոշիներով կաթնային կոկտեյլներ կամ պատրաստեք սմուզիներ: Սա օգտակար է, երբ ուտելը դառնում է ավելի դժվար:

Սոցիալական ներգրավվածություն և գործունեություն

Սոցիալական գործունեությունը կարող է աջակցել պահպանված հմտություններին և կարողություններին: Դրանք նաև օգնում են ընդհանուր բարեկեցությանը: Արեք այնպիսի բաներ, որոնք իմաստալից են և հաճելի: Դեմենցիայով մարդը կարող է՝

  • լսել երաժշտություն կամ պարել
  • կարդալ կամ լսել գրքեր
  • այգեգործություն կամ արհեստով զբաղվել
  • մասնակցել սոցիալական միջոցառումների տարեցների կամ հիշողության խնամքի կենտրոններում
  • երեխաների հետ որոշակի գործողություններ կատարել:

Այլընտրանքային բժշկություն

Բուսական միջոցները, վիտամինները և այլ հավելումները լայնորեն գովազդվում են ճանաչողական առողջության կամ Ալցհեյմերի հիվանդությունը կանխելու կամ հետաձգելու համար: Սակայն կլինիկական փորձարկումները տարբեր արդյունքներ են տվել: Քիչ ապացույցներ կան, որոնք հաստատում են այս մոտեցումների՝ որպես արդյունավետ բուժում լինելու փաստը:

Որոշ բուժումներ, որոնք Վերջերս հետազոտված որոշ բուժումներ ներառում են հետևյալը:

  • Vitamin E. Although vitamin E doesn't prevent Alzheimer's, taking 2,000 international units daily may help delay symptoms getting worse in people who already have mild to moderate disease. However, study results have been mixed, with only some showing modest benefits. Further research into the safety of 2,000 international units daily of vitamin E in a dementia population will be needed before it can be routinely recommended. Supplements promoted for cognitive health can interact with medicines you're taking for Alzheimer's disease or other health conditions. Work closely with your health care team to create a safe treatment plan. Tell your providers about your prescriptions and any medicines or supplements you take without a prescription.
  • Վիտամին E. 9նայած վիտամին E-ն չի կանխում Ալցհեյմերի հիվանդությունը, օրական 2000 միջազգային միավոր (ՄՄ) ընդունելը կարող է օգնել ախտանիշների վատթարացման հետաձգմանն այն մարդկանց մոտ, ովքեր արդեն ունեն թեթև և միջին ծանրության հիվանդություն: Այնուամենայնիվ, ուսումնասիրության արդյունքները տարբեր են, և միայն որոշները ցույց են տվել մեղմ օգուտներ: Լրացուցիչ հետազոտություններ կպահանջվեն դեմենցիայով հիվանդ պոպուլյացիայի մեջ օրական 2000 ՄՄ վիտամին E-ի անվտանգության վերաբերյալ՝ նախքան այն կանոնավոր կերպով առաջարկելը: Ճանաչողական առողջությանը նպաստող հավելումները կարող են փոխազդել այն դեղերի հետ, որոնք ընդունում եք Ալցհեյմերի հիվանդության կամ առողջական այլ վիճակների համար: Անվտանգ բուժման ծրագիր ստեղծելու համար սերտորեն աշխատեք ձեր բժշկական անձնակազմի հետ: Տեղեկացրեք ձեր բժիշկներին ձեր դեղատոմսերի և ցանկացած դեղամիջոցի կամ հավելումների մասին, որը դուք ընդունում եք առանց դեղատոմսի:
  • Օմեգա-3 ճարպաթթուներ. ձկան մեջ կամ հավելումներում պարունակվող օմեգա-3 ճարպաթթուները կարող են նվազեցնել դեմենցիայի զարգացման ռիսկը: Սակայն կլինիկական հետազոտությունները ոչ մի օգուտ չեն ապացուցել Ալցհեյմերի հիվանդության ախտանիշների բուժման համար:
  • Կուրկումին. այս խոտաբույսը ունի հակաբորբոքային և հակաօքսիդանտային հատկություններ, որոնք կարող են ազդել գլխուղեղի քիմիական գործընթացների վրա: Մինչ այժմ կլինիկական փորձարկումները ոչ մի օգուտ չեն գտել Ալցհեյմերի հիվանդության բուժման համար:
  • Գինկգո. Գինկգոն բուսական արտամզվածք է: ԱՄՆ Առողջապահության ազգային ինստիտուտի կողմից ֆինանսավորվող խոշոր հետազոտությունը ոչ մի ազդեցություն չի հայտնաբերել Ալցհեյմերի հիվանդության կանխարգելման կամ հետաձգման գործում:
  • Մելատոնին. այս հավելումը օգնում է քնի կարգավորմանը։ Այն ուսումնասիրվում է՝ պարզելու, թե արդյոք կարող է օգնել դեմենցիայով տառապող մարդկանց քնի խնդիրների մեղմացմանը: Սակայն որոշ հետազոտություններ ցույց են տվել, որ մելատոնինը կարող է դեմենցիա ունեցող որոշ մարդկանց մոտ վատթարացնել նրանց տրամադրությունը: Անհրաժեշտ է ավելի շատ հետազոտություն:
Բուժում      

Հոդվածը տեղադրվել է՝ 18-06-2019 վերանայվել է՝ 13-03-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով