Գրադարան
Անաֆիլաքսիա. բարդություններ

1 րոպե
Անաֆիլակտիկ ռեակցիան կյանքին սպառնացող ծանր վիճակ է, որը կարող է բերել շնչառության կամ սրտի կանգի:
Անաֆիլաքսիայի սուր բարդությունները պայմանավորված են մի կողմից շնչառական անբավարարությամբ՝ պատճառված թոքերի օդատար ուղիների լուսանցքի կտրուկ նեղացմամբ, որը բերում է օդի հոսքի սուր խոչընդոտման և մյուս կողմից արյան ճնշման կտրուկ անկմամբ (հիպոտենզիա), որը կարող է բարդանալ հյուսվածքային արյան հոսքի և նյութափոխանակության խանգարամբ և շոկային վիճակով:
Անաֆիլաքսիան կարող է նպաստել հետևյալ հնարավոր բարդությունների առաջացմանը՝
- ուղեղի սուր վնասում
- սուր երիկամային անբավարարություն
- կարդիոգեն շոկ, երբ սիրտը չի հասցնում զարկերակներ արտամղել բավարար ծավալի արյուն
- առիթմիաներ, երբ սրտազարկը դառնում է խիստ արագացած (տախիկարդիա) կամ խիստ դանդաղած (բրադիկարդիա)
- սրտամկանի ինֆարկտ
- մահ:
Որոշ դեպքերում անաֆիլաքսիան նաև կարող է վատթարացնել առկա հիվանդությունների, հատկապես՝ շնչառական համակարգի հետ կապված առողջական խնդիրների ընթացքը: Օրինակ, եթե ունեք թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն (ԹՔՕՀ), անաֆիլաքսիայի պատճառով կարող է արագ զարգանալ թթվածնաքաղց (հիպօքսիա), որը բերի թոքերի անդառնալի վնասման:
Հոդվածը տեղադրվել է՝ 18-04-2021 վերանայվել է՝ 10-03-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: