Գրադարան
Անաֆիլաքսիա. ախտորոշում

1 րոպե
Եթե ի վիճակի եք, բժիշկը հարցեր կուղղի ձեր նախկին ալերգիկ ռեակցիաների մասին:
Մասնավորապես, բժիշկը կարող է հարցնել, թե արդյոք դուք ունեցել եք որևէ տեսակի ռեակցիա հետևյալ դեպքերում՝
- կոնկրետ սննդամթերքների օգտագործում
- դեղերի ընդունում
- լատեքսի հետ շփում
- միջատների խայթոց:
Անաֆիլաքսիայի ախտորոշումը հաստատելու համար բժիշկը նաև կարող է առաջարկել՝
- արյան հետազոտություն, որ ստուգի անաֆիլաքսիայից մինչև 3 ժամվա ընթացքում բարձրացող տրիպտազ ֆերմենտի մակարդակը
- մաշկային կամ արյան ալերգիկ թեստեր, որոնք կարող են օգնել ալերգիա հրահրող գործոնի՝ տրիգերի հայտնաբերմանը:
Բազմաթիվ հիվանդություններ կարող են դրսևորվել անաֆիլաքսիային նմանվող ախտանիշներով: Ուստի, բժիշկը նաև կարող է առաջարկել դրանք ժխտելու կամ հաստատելու թեստեր:
Հոդվածը տեղադրվել է՝ 19-04-2021 վերանայվել է՝ 10-03-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: