Գրադարան

Անաֆիլաքսիա. կանխարգելում

Անաֆիլաքսիա. կանխարգելում

Time Read 1 րոպե

Անաֆիլաքսիայի կանխարգելման լավագույն ուղին սուր ռեակցիա առաջացնող նյութերից հեռու մնալն է:

Փորձեք նաև այլ մեթոդները:

  • Կրեք բժշկական նախազգուշացման վզնոց կամ ապարանջան. սա թույլ կտա տարբեր իրավիճակներում ձեզ օգնության հասնող մարդկանց կամ բուժանձնակազմին տեղեկանալ, որ ունեք ալերգիա կոնկրետ դեղերից կամ նյութերից:
  • Մշտապես ձեզ մոտ պահեք անհետաձգելի բուժօգնության հավաքածու. եթե ալերգիկ եք, տեղեկացեք ձեր բժշկից, թե ինչպիսի դեղամիջոցներ կարող են պետք գալ սուր ալերգիկ ռեակցիայի բուժման համար և մշտապես ձեզ մոտ պահեք դրանք, որոնք կարող են անհրաժեշտ պահին պետք գալ և ձեր կյանքը փրկել:
  • Տեղեկացրեք բոլոր բժիշկներին ձեր ալերգիկ լինելու մասին. այլ հիվանդությունների կամ առողջական խնդիրների կապակցությամբ ձեզ անծանոթ բժիշկների հետ շփվելիս անպայման տեղեկացրեք ձեր ալերգիայի մասին:
  • Վերջապես, խուսափեք ձեզ հայտնի և անհայտ բոլոր ալերգեններից. օրինակ, պաշտպանեք ինքներդ ձեզ բնության գրկում ծաղկափոշուց, միջատների խայթոցից կամ սուր հոտով օծանելիքներից և խնամքի այլ միջոցներից, ձեզ անծանոթ սննդամթերքներից և ըմպելիքներից (ուշադիր ծանոթացեք պիտակներին): Հիշեք, որ ալերգենի նույնիսկ աննշան քանակությունը կարող է առաջացնել բուռն ալերգիկ ռեակցիա:

Հոդվածը տեղադրվել է՝ 19-04-2021 վերանայվել է՝ 10-03-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով