Գրադարան

Անեմիա. բարդություններ

Անեմիա. բարդություններ

Time Read 1 րոպե

Չբուժվելու դեպքում անեմիան կարող է առաջացնել բազմաթիվ առողջական խնդիրներ:

  • Ծայրահեղ հոգնածություն. ծանր անեմիան կարող է ձեզ այնքան հոգնեցնել, որ չկարողանաք կատարել առօրյա գործերը:
  • Հղիության բարդություններ. ֆոլատ-դեֆիցիտային անեմիայով հղի կանայք կարող են ավելի հաճախ ունենալ բարդություններ, ինչպիսին է վաղաժամ ծննդաբերությունը:
  • Սրտային խնդիրներ. անեմիան կարող է հանգեցնել արագացած կամ անկանոն սրտազարկերի (առիթմիա): Երբ դուք անեմիկ եք, ձեր սիրտն ավելի շատ արյուն է մղում արյան մեջ թթվածնի պակասը լրացնելու համար: Սա կարող է հանգեցնել սրտի լայնացման կամ սրտային անբավարարության:
  • Մահ. որոշ ժառանգական անեմիաներ, ինչպիսին է մանգաղաբջջային անեմիան, կարող են հանգեցնել կյանքին սպառնացող բարդությունների: Շատ արյուն կորցնելը հանգեցնում է սուր, ծանր անեմիայի և կարող է մահացու լինել: Տարեցների շրջանում անեմիան կապված է մահվան ռիսկի բարձրացման հետ:

Հոդվածը տեղադրվել է՝ 24-05-2021 վերանայվել է՝ 23-03-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով