Անեմիա. ախտանիշներ
16-04-2018
1 րոպե

Անեմիայի գանգատներն ու մյուս նշանները խիստ կախված են պատճառից:
Եթե անեմիայի պատճառը քրոնիկ հիվանդությունն է, հիմնական հիվանդությունը կարող է քողարկել բուն անեմիայի ախտանիշները: Նման դեպքերում վերջինս կարող է հայտնաբերվել պատահականորեն քրոնիկ հիվանդության համար նշանակված արյան թեստով:
Երբեմն անեմիան կարող է որևէ ախտանիշ չառաջացնել: Հակառակ դեպքում զարգանում են այս ախտանիշներից մեկնումեկը, մի քանիսը կամ բոլորը՝
- հոգնածություն
- թուլություն
- մաշկի գունատություն կամ դեղնություն
- անկանոն սրտազարկ (առիթմիա)
- հևոց
- գլխապտույտ կամ ուշագնացության զգացում
- ետկրծոսկրային ցավ
- սառը ձեռքեր կամ ոտնաթաթեր
- գլխացավեր:
Անեմիան կարող է սկսվել թեթև և հաճախ անտարբերության մատնվող նշաններով, սակայն, երբ հիվանդությունը խորանում է, ախտանիշները ևս վատթարանում են:
Ե՞րբ դիմել բժշկին
Այցելեք բժշկին, եթե զգում եք անբավատրելի հոգնածություն և թուլություն:
Անեմիայից բացի հոգնածության զգացում կարող է առաջանալ բազմաթիվ այլ պատճառներից, ուստի պարտադիր չէ, որ այս գանգատը կապված լինի անեմիայի հետ: Որոշ դոնորներ հոգնածություն և թուլություն նշում են արյուն հանձնելուց հետո, երբ արյան հեմոգլոբինը նվազում է: Սա նույնպես կարող է բժշկին դիմելու առիթ դառնալ:
Հոդվածը վերանայվել է՝ 25-05-2021