Արյան ընդհանուր քննություն (CBC). արյան ընդհանուր քննությունը հաշվում է արյան կենսանմուշում արյան բջիջների (ձևավոր տարրերի) քանակը: Անեմիան ախտորոշելիս բժշկին ավելի շատ կհետաքրքրեն արյան կարմիր բջիջների (էրիթրոցիտներ) բացարձակ քանակը, արյան մեջ դրանց տեսակարար կշիռը (հեմատոկրիտ, Ht) և հեմոգլոբինը (Hb): Այս ցուցանիշների նորմալ միջակայքերը կախված են տարիքից և սեռից, սակայն, ընդհանուր առմամբ նորմալ են համարվում հեմատոկրիտի` տղամարդկանց շրջանում 40%-52% և կանանց շրջանում 35%-47% և հեմոգլոբինի` տղամարդկանց շրջանում 140-180 գ/լ և կանանց շրջանում 120-160 գ/լ արժեքները:
Արյան կարմիր բջիջների ձևի և չափսի թեստ. որոշ դեպքերում կարող է առաջանալ արյան կարմիր բջիջների ձևի, չափսի և գույնի մանրադիտակային հետազոտության կարիք:
Լրացուցիչ ախտորոշիչ թեստեր
Անեմիայի ախտորոշումը հաստատվելիս բժիշկը կարող է նշանակել լրացուցիչ թեստեր՝ ուղղված պատճառի որոշմանը: Հազվադեպ նաև կարող է առաջանալ ոսկրածուծից կենսանմուշի վերցման կարիք (բիոպսիա):
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։