Անեմիայի բազմաթիվ տեսակներ հնարավոր չէ կանխարգելել:
Այնուամենայնիվ, դուք կարող եք խուսափել երկաթ-դեֆիցիտային և վիտամին-դեֆիցիտային անեմիաներից՝ ընդունելով սննդակարգ, որը պարունակում է մի շարք վիտամիններ և միներալներ:
- Երկաթ. երկաթով հարուստ մթերքները ներառում են տավարի և այլ միս, լոբի, ոսպ, երկաթով հարստացված հացահատիկ, մուգ կանաչատերև բանջարեղեն և չոր մրգեր:
- Ֆոլատ. այս սննդանյութը և դրա սինթետիկ ձև ֆոլաթթուն կարելի է գտնել մրգերում և մրգահյութերում, մուգ կանաչատերև բանջարեղենում, կանաչ ոլոռի, լոբիում, գետնանուշում և հարստացված հացահատիկային արտադրանքներում, ինչպիսիք են հացը, հացահատիկը, մակարոնեղենը և բրինձը:
- Վիտամին B12. վիտամին B12-ով հարուստ մթերքները ներառում են միսը, կաթնամթերքը, հարստացված հացահատիկային և սոյայի մթերքները:
- Վիտամին C. վիտամին C-ով հարուստ մթերքները ներառում են ցիտրուսային մրգեր և հյութեր, պղպեղ, բրոկոլի, լոլիկ, սեխ և ելակ: Սրանք նաև օգնում են երկաթի ներծծմանը:
Եթե մտահոգված եք, որ սննդով չեք ստանում բավարար վիտամիններ և միներալներ, հարցրեք ձեր բժշկին, թե արդյոք մուլտիվիտամինները կարող են օգնել:
Հոդվածը հրապարակվել է՝ 24-05-2021
Վերջին վերանայում՝ 22-04-2024