Անեմիան մի վիճակ է, երբ դուք չունեք բավարար քանակությամբ առողջ արյան կարմիր բջիջներ (էրիթրոցիտներ), որ բավարար թթվածին տեղափոխեն ձեր մարմնի հյուսվածքները:
Անեմիա ունենալը, որը նաև կոչվում է ցածր հեմոգլոբին, կարող է ձեզ մոտ հոգնածության և թուլության զգացում առաջացնել:
Կան անեմիայի բազմաթիվ ձևեր, որոնցից յուրաքանչյուրն ունի իր պատճառները: Անեմիան կարող է լինել ժամանակավոր կամ երկարաժամկետ (քրոնիկ) և կարող է տատանվել թեթևից մինչև ծանր: Շատ դեպքերում անեմիան ունի մեկից ավելի պատճառ. Այցելեք ձեր բժշկին, եթե կասկածում եք, որ ունեք անեմիա: Դա կարող է լինել լուրջ հիվանդության նախազգուշական նշան:
Անեմիայի բուժումը, որը կախված է պատճառից, տատանվում է հավելումների ընդունումից մինչև բժշկական միջամտություններ: Դուք կարող եք կանխել անեմիայի որոշ տեսակներ առողջ, բազմազան սննդակարգով:
Անեմիայի տեսակները
- ապլաստիկ անեմիա
- երկաթ-դեֆիցիտային անեմիա
- մանգաղաբջջային անեմիա
- թալասեմիա
- վիտամին-դեֆիցիտային անեմիա:
Հոդվածը հրապարակվել է՝ 17-04-2018
Վերջին վերանայում՝ 29-04-2024