Գրադարան
Հակաֆոսֆոլիպիդային համախտանիշ․ բարդություններ

1 րոպե
Հակաֆոսֆոլիպիդային համախտանիշի բարդությունները կարող են ներառել հետևյալը:
- Երիկամային անբավարարություն. սա կարող է պայմանավորված լինել ձեր երիկամների արյան հոսքի նվազմամբ:
- Ինսուլտ. ձեր գլխուղեղի մի շրջանի արյան հոսքի նվազումը կարող է ինսուլտի պատճառ դառնալ, որը կարող է հանգեցնել մշտական նյարդաբանական հետևանքների, ինչպիսիք են մասնակի կաթվածը (պարալիչ) և խոսքի կորուստը:
- Սրտանոթային խնդիրներ. ձեր ոտքի արյան մակարդուկը (թրոմբ) կարող է վնասել երակների փականները, որոնք թույլ չեն տալիս, որ արյունը հոսի դեպի սիրտ: Սա կարող է հանգեցնել ձեր ոտքերի ստորին շրջանների քրոնիկ այտուցվածության և մաշկի գունափոխման: Մեկ այլ հնարավոր բարդություն է սրտի վնասումը:
- Թոքային խնդիրներ. դրանք կարող են ներառել ձեր թոքերում բարձր արյան ճնշումը և թոքային էմբոլիան:
- Հղիության բարդություններ. դրանք կարող են ներառել վիժումներ, մահացած ծնունդներ (մեռելածնություն), վաղաժամ ծննդաբերություն, պտղի դանդաղ աճ և վտանգավոր բարձր արյան ճնշում հղիության ընթացքում (պրէկլամպսիա):
Հազվադեպ, ծանր դեպքերում, հակաֆոսֆոլիպիդային համախտանիշը կարող է կարճ ժամանակում հանգեցնել բազմաթիվ օրգանների վնասման:
Հոդվածը տեղադրվել է՝ 24-03-2023 վերանայվել է՝ 24-03-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: