Գրադարան
Հակաֆոսֆոլիպիդային համախտանիշ․ ախտորոշում

1 րոպե
Եթե դուք ունեցել եք արյան մակարդուկների (թրոմբոզ) կամ հղիության կորստի դրվագներ, որոնք չեն բացատրվում հայտնի առողջական վիճակներով, ձեր բժիշկը կարող է նշանակել արյան թեստեր՝ ստուգելու արյան մակարդման և հակաֆոսֆոլիպիդային համախտանիշի հետ կապված հակամարմինների առկայությունը:
Հակաֆոսֆոլիպիդային համախտանիշի ախտորոշումը հաստատելու համար հակամարմինները պետք է հայտնվեն ձեր արյան մեջ առնվազն երկու անգամ՝ 12 կամ ավելի շաբաթների տարբերությամբ անցկացվող թեստերում:
Այս հակամարմինները ստացել են հակաֆոսֆոլիպիդային հակամարմիններ անվանումը։ Կան հակաֆոսֆոլիպիդային հակամարմինների բազմաթիվ տեսակներ, ինչպիսիք են՝
- կարդիոլիպինի նկատմամբ հակամարմիններ (Anti-CL)
- գայլախտային հակակոագուլյանտ (LA)
- b2-գլիկոպրոտեին-1-կոֆակտորկախյալ հակամարմիններ
- արյան մակարդելիության գործոնների նկատմամբ հակամարմիններ։
Դուք կարող եք ունենալ հակաֆոսֆոլիպիդային հակամարմիններ և ձեզ մոտ երբեք չառաջանան գանգատներ կամ ախտանիշներ: Հակաֆոսֆոլիպիդային համախտանիշի ախտորոշումը կատարվում է միայն այն դեպքում, երբ այդ հակամարմիններն առաջացնում են առողջական խնդիրներ:
Հոդվածը տեղադրվել է՝ 24-03-2023 վերանայվել է՝ 24-03-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: