Գրադարան

Հակաֆոսֆոլիպիդային համախտանիշ․ բուժում

Հակաֆոսֆոլիպիդային համախտանիշ․ բուժում

Time Read 1 րոպե

Եթե ունեք արյան մակարդուկներ (թրոմբ), ստանդարտ նախնական բուժումը ներառում է արյունը նոսրացնող դեղամիջոցների համակություն:

Առավել տարածված են Հեպարինը և Վարֆարինը (Յանտովեն): Հեպարինը արագ ազդող է և տրվում է ներարկումների միջոցով: Վարֆարինը արտադրվում է հաբերի տեսքով և մի քանի օր է տևում, որ այն ազդի: Ասպիրինը նույնպես արյունը նոսրացնող միջոց է։

Երբ դուք ընդունում եք արյունը նոսրացնող դեղեր, ունեք արյունահոսության դրվագների բարձր ռիսկ: Ձեր բժիշկը կվերահսկի ձեր դեղաչափը արյան թեստերի միջոցով, որ համոզվի, որ ձեր արյունը կարող է այնքան մակարդվել, որ դադարեցնի կտրվածքի արյունահոսությունը կամ մաշկի տակ արյունազեղումը:

Որոշ ապացույցներ կան, որ այլ դեղամիջոցները կարող են օգտակար լինել հակաֆոսֆոլիպիդային համախտանիշի բուժման համար: Դրանք ներառում են Հիդրօքսիքլորոքին (Պլաքվենիլ), Ռւտուքսիմաբ (Ռիտուքսան) և ստատիններ: Այնուամենայնիվ, անհրաժեշտ են ավելի շատ հետազոտություններ

Բուժումը հղիության ընթացքում

Եթե ունեք հակաֆոսֆոլիպիդային համախտանիշ, հնարավոր է հաջող հղիություն ունենալ, հատկապես բուժման դեպքում: Բուժումը սովորաբար ներառում է Հեպարին կամ Հեպարինն Ասպիրինով: Վարֆարինը չի նշանակվում հղիներին, քանի որ կարող է ազդել պտղի վրա:

Հոդվածը տեղադրվել է՝ 24-03-2023 վերանայվել է՝ 24-03-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով