Գրադարան

Հակաֆոսֆոլիպիդային համախտանիշ

Հակաֆոսֆոլիպիդային համախտանիշ

Time Read 1 րոպե

​Հակաֆոսֆոլիպիդային համախտանիշը (ՀՖՀ) արյան հիվանդություն է, որը մարդկանց մոտ բարձրացնում է արյան մակարդուկների առաջացման ռիսկը, իսկ կանանց մոտ՝ նաև հղիության հետ կապված խնդիրները։ ​

Մյուս անվանումներն են՝ ֆոսֆոլիպիդային համախտանիշ, հակաֆոսֆոլիպիդային հակամարմինների համախտանիշ, Հյուզի համախտանիշ և այլն։

Հակաֆոսֆոլիպիդային համախտանիշը մի վիճակ է, երբ իմունային համակարգը սխալմամբ ստեղծում է հակամարմիններ, որոնք վնասում են սեփական հյուսվածքները: Այս հակամարմինները կարող են առաջացնել արյան մակարդուկներ (թրոմբներ) զարկերակներում և երակներում:

Արյան մակարդուկներ կարող են առաջանալ ոտքերում, թոքերում և այլ օրգաններում, ինչպիսիք են երիկամները և փայծաղը: Դրանք կարող են հանգեցնել սրտամկանի ինֆարկտի, ինսուլտի և այլ առողջական խնդիրների: Հղիության ընթացքում հակաֆոսֆոլիպիդային համախտանիշը նաև կարող է հանգեցնել վիժման և մեռելածնության: Որոշ մարդիկ, ովքեր ունեն համախտանիշ, չունեն գանգատներ կամ ախտանիշներ:

Այս հազվադեպ հանդիպող վիճակի համար բուժում չկա, սակայն դեղամիջոցները կարող են նվազեցնել արյան մակարդման և վիժման վտանգը:

Հոդվածը տեղադրվել է՝ 02-06-2019 վերանայվել է՝ 05-07-2023 | Հիմնական աղբյուր՝ Evidence-Based Overviews

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով