Առողջական խնդիրներ

Աորտալ սթենոզ (նեղացում)

Աորտալ սթենոզ (նեղացում)

Time Read 3 րոպե

Աորտալ սթենոզը մեր մայր զարկերակի՝ աորտայի նեղացմամբ պատճառված հիվանդություն է, որի երեք հիմնական ախտանիշներն են գիտակցության կորուստը, կրծքահեղձուկը և ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ հևոցը:

Մեկուսացված աորտալ ստենոզը հազվադեպ է պատահում, սակայն փականային ախտահարումների հետ զուգակցված դիտվում է սրտի արատների բոլոր դեպքերի 15-20% դեպքերում:

Ի՞նչ է աորտայի սթենոզը

Աորտալ սթենոզը սրտային հիվանդություն է, որն ախտահարում է արոտալ փականը: Հիվանդությունն ընթանում է ժամանակի ընթացքում վիճակի վատթարացմամբ և որոշ դեպքերում, հատկապես բուժումից դուրս մնալիս, կարող է բարդանալ սրտային անբավարարությամբ:

Աորտալ փականը նման է միայն մի կողմ բացվող դռան, որը սրտի ձախ փորոքից արտամղված արյունն անցկացնում է դեպի աորտա, մինչդեռ սրտի կծկումից հետո փակվում է՝ թույլ չտալով հակառակ ուղղությամբ արյան հետհոսքը։ Աորտայով արյունը տեղափոխվում է մարմնի մյուս բոլոր շրջանները:

Արոտալ սթենոզի ժամանակ այս բացվածքը նեղանում է՝ դժվարացնելով աորտալ փականով դեպի աորտա արյան արտամղման սրտի աշխատանքը: Սրտի վրա այս գերբեռնվածության արդյունքում բարձրանում է կրծքահեղձուկի (ստենոկարդիա), սրտի անկանոն ռիթմի (առիթմիա) կամ սրտային անբավարարության ռիսկը:

աչք

Աորտալ սթենոզի ախտանիշները

Աորտալ սթենոզով որոշ մարդկանց մոտ որևէ ախտանիշ կարող է չդրսևորվել, հատկապես, երբ փականը քիչ է նեղացել:

Մյուսների մոտ կարող է ի հայտ գալ՝

Եթե ձեզ մոտ առկա է այս նշաններից մեկնումեկը, ապա անհրաժեշտ է առանց հետաձգելու կապ հաստատել ձեր բժշկի հետ:

Աորտալ սթենոզի պատճառները

Աորտալ սթենոզի ամենատարածված պատճառը տարիքի հետ կապված աորտալ փականի կարծրացումն է կա սպիացումը:

1000 մարդուց մոտ 4-ը ծնվում են ոչ նորմալ ձև ունեցող աորտալ փականով: Այս մարդկանց մոտ աորտալ սթենոզ զարգանում է վաղ տարիքում:

Աորտալ սթենոզի ավելի հազվադեպ հանդիպող պատճառը սրտի ռևմատիկ հիվանդությունն է:

Աորտալ սթենոզի ախտորոշումը

Բժիշկը կլսի ձեր գանգատները, կտա որոշ հարցեր և կզննի ձեզ: Ստետոսկոպով ձեր սիրտը լսելիս նա կարող է հայտնաբերել սրտի աղմուկ (կամ որևէ աղմուկ կարող է և չլսվել):

Եթե նա կասկածի սրտային որևէ հիվանդություն, ապա կառաջարկի որոշ հետազոտություններ, օրինակ՝ էլեկտրասրտագրություն (ԷՍԳ), կրծքավանդակի ռենտգենոգրաֆիա կամ էխոսրտագրություն («սրտի էխո»):

Կրծքավանդակի ռենտգենը երբեմն կարող է հայտնաբերել սպիացած աորտալ փական: ԷՍԳ-ն իր հերթին կարող է օգտակար տվյալներ տրամադրել սրտի մասին, օրինակ՝ հայտնաբերել մշտական ծանրաբեռնվածության պայմաններում կծկվող ձախ փորոքի մեծացում: Էխոսրտագրությունը կարող է գրանցել սրտի կծկման արդյունավետությունը (ձախ փորոքի արտամղման ֆրակցիա) կամ սրտի փականներից մեկնումեկի ձևափոխում (նեղացում կամ ոչ լիարժեք փակում):

Աորտալ սթենոզի բուժումը

Եթե ձեզ մոտ աորտալ սթենոզի ախտորոշումը հաստատվում է, բժիշկը հավանաբար խորհուրդ կտա, որ զերծ մնաք ֆիզիկական գերծանրաբեռնվածությունից:

Եթե որևէ գանգատ չեք նշում, ապա բժիշկը կարող է առաջարկել, որ կանոնավոր այցելեք բուժկենտրոն և անցնեք որոշ ստուգումներ:

Աորտալ սթենոզով որոշ մարդիկ ունեն վիրահատության կարիք, որի նպատակն ախտահարված և նեղացած աորտալ փականի փոխարինումն է արհեստականով: Վիրահատական այլ մոտեցում է փոքր բալոնով նեղացած փականի լայնացումը («բացելը»): Այս վիրահատությունից հետո փականը կարող է ժամանակի ընթացքում կրկին նեղանալ, և առաջանա կրկնակի վիրահատության կարիք:

Հոդվածը տեղադրվել է՝ 01-03-2021 վերանայվել է՝ 15-03-2021

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով