Աորտայի փականի նեղացումը (ստենոզը) ունի տարբեր՝ սկսած թեթևից մինչև ծանր ընթացք:
Ախտանիշները սովորաբար դրսևորվում են, երբ փականի նեղացումը արտահայտված է: Աորտայի փականի ստենոզով որոշ մարդիկ կարող են երկար տարիներ ախտանիշներ չունենալ:
Աորտայի փականի ստենոզի ախտանիշները կարող են ներառել հետևյալը՝
- ստետոսկոպով լսվող սրտի անկանոն ձայն (սրտի աղմուկ)
- ֆիզիկական ակտիվության ժամանակ կրծքավանդակային ցավ (կրծքահեղձուկ) կամ կրծավանդակի սեղմման-ճնշման զգացում
- ֆիզիկական ակտիվության ժամանակ գլխապտույտ, ուշաթափության զգացում կամ ուշագնացություն
- շնչարգելություն և հևոց, հատկապես ֆիզիկական ակտիվության դեպքում
- հոգնածություն, հատկապես ֆիզիկական ակտիվության բարձրացման ժամանակ
- արագ, թրթռացող («թփրտացող») սրտազարկ (սրտխփոց)
- ոչ բավարար սնվելը (գլխավորապես երեխաների մոտ)
- ոչ բավարար մարմնի քաշ հավաքելը (գլխավորապես երեխաների մոտ):
Աորտայի փականի ստենոզը կարող է հանգեցնել սրտային անբավարարության: Սրտային անբավարարության ախտանիշները ներառում են հոգնածություն, շնչարգելություն (հևոց) և կոճերի և ոտնաթաթերի այտուցվածություն:
Ե՞րբ դիմել բժշկին
Եթե ձեզ մոտ զարգանում են ախտանիշներ, որոնք կարող են հուշել աորտայի փականի ստենոզի մասին, պայմանավորվեք և այցելեք ձեր բժշկին:
Հոդվածը հրապարակվել է՝ 08-12-2023
Վերջին վերանայում՝ 26-04-2024