Աորտայի փականի նեղացումը կամ ստենոզը կանխելու որոշ հնարավոր ուղիներ ներկայացվում են ստորև:
- Ռևմատիզմի (ռևմատիկ տենդի) կանխարգելմանն ուղղված քայլերի ձեռնարկում. այցելեք ձեր բժշկին, երբ ունեք կոկորդի ցավ: Ստրեպտոկոկային կոկորդը սովորաբար հեշտությամբ կարելի է բուժել հակաբիոտիկներով: Չբուժված ստրեպտոկոկային վարակը կարող է վերածվել ռևմատիզմի: Ռևմատիզմն ավելի հաճախ հանդիպում է երեխաների և երիտասարդների շրջանում:
- Սիրտն առողջ պահելը. խոսեք ձեր բժշկի հետ սրտային հիվանդության ռիսկի գործոնների և դրանց կանխարգելման կամ կառավարման մասին: Դրանցից են՝ բարձր արյան ճնշում (հիպերտենզիա), գիրություն և խոլեստերինի բարձր մակարդակ: Այս ռիսկի գործոնները կարող են կապված լինել աորտայի փականի ստենոզի հետ:
- Ատամների և լնդերի խնամք. հնարավոր է կապվածություն վարակված լնդերի (գինգիվիտ) և վարակված սրտի հյուսվածքի (էնդոկարդիտ) միջև: Վարակման հետևանքով առաջացած սրտի հյուսվածքի բորբոքումը կարող է նեղացնել զարկերակները և վատթարացնել աորտայի փականի ստենոզը:
Եթե ունեք աորտայի փականի ստենոզ, ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ սահմանափակել ծանր ֆիզիկական գործեր անելը, որ խուսափեք ձեր սիրտը ծանրաբեռնելուց:
Հոդվածը հրապարակվել է՝ 08-12-2023
Վերջին վերանայում՝ 26-04-2024