Գրադարան
Արթրիտ. ախտանիշներ

1 րոպե
Հոդաբորբի ամենատարածված գանգատներն ու ախտանիշները կապված են հոդերի հետ:
Կախված արթրիտի տեսակից, գանգատներն ու ախտանիշները կարող են ներառել՝
- ցավ, որը կարող է ուժեղանալ շարժումների ժամանակ
- կոշտություն
- այտուցվածություն
- կարմրություն և տեղային ջերմություն
- շարժման ծավալի նվազում:
Արթրիտի որոշ տեսակների ժամանակ, հատկապես, եթե դրանք զարգացել են որպես այլ հիվանդության ախտանիշ, կարող են զարգանալ նաև արտահոդային ախտանիշներ, ինչպիսիք են՝
- հոգնածություն
- քաշի կորուստ
- մաշկային խնդիրներ
- ինքնազգացողության վատացում։
Ե՞րբ դիմել բժշկին
Դիմեք ձեր բժշկին, եթե ունեք մեկ կամ մի քանի հոդերում ցավ, կարկամություն, այտուց կամ հոդերի հետ կապված այլ գանգատներ և ախտանիշներ:
Հոդվածը տեղադրվել է՝ 01-06-2021 վերանայվել է՝ 24-03-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: