Ֆիզիկական քննության (բուժզննման) ընթացքում բժիշկները ստուգում են ձեր հոդերի այտուցը, կարմրությունը և տեղային ջերմությունը:
Նրանք նաև կցանկանան տեսնել, թե որքան լավ կարող եք շարժել ձեր հոդերը:
Լաբորատոր թեստեր
Օրգանիզմի կենսահեղուկների տարբեր տեսակների անալիզը կարող է օգնել հստակեցնելու ձեր արթրիտի տեսակը: Սովորաբար լաբորատոր թեստի համար ստուգվող հեղուկները ներառում են արյունը, մեզը և հոդերի հեղուկը: Հոդային հեղուկի նմուշ ստանալու համար, նախքան ասեղը հոդային տարածության մեջ ներմուծելը և հեղուկի մի մասը հանելը, բժիշկները մաքրում և թմրեցնում են տվյալ շրջանը:
Պատկերային հետազոտություններ
Այս տեսակի հետազոտությունները կարող են հայտնաբերել հոդային խնդիրներ, որոնք կարող են առաջացնել ձեր ախտանիշները:
- Ռենտգեն հետազոտություն. օգտագործելով ճառագայթման ցածր մակարդակ՝ ոսկորները պատկերելու համար, ռենտգենյան ճառագայթները կարող են ցույց տալ աճառի կորուստը, ոսկրային վնասը և ոսկրային գերաճը։ Ռենտգենյան ճառագայթները չեն կարող հայտնաբերել վաղ արթրիտի վնասը, սակայն դրանք հաճախ օգտագործվում են հիվանդության զարգացմանը հետևելու համար:
- Համակարգչային տոմոգրաֆիա (ԿՏ). ԿՏ սքաներները մի շարք տարբեր տեսանկյուններից ուղարկում են ռենտգենյան ճառագայթներ և համատեղում են տեղեկատվությունը ներքին կառուցվածքների խաչաձև հատված պատկերներ ստեղծելու համար: ԿՏ-ները կարող են ցույց տալ ինչպես ոսկորները, այնպես էլ հարակից փափուկ հյուսվածքները:
- Մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա (ՄՌՏ). համատեղելով ռադիոալիքները ուժեղ մագնիսական դաշտի հետ՝ ՄՌՏ-ները կարող են ստեղծել փափուկ հյուսվածքների ավելի մանրամասն խաչաձև պատկերներ, ինչպիսիք են աճառը, ջլերը և կապանները:
- Գերձայնային հետազոտություն (սոնոգրաֆիա). այս տեխնոլոգիան օգտագործում է բարձր հաճախականության ձայնային ալիքներ՝ հոդերի մոտ գտնվող փափուկ հյուսվածքները, աճառները և հեղուկ պարունակող կառուցվածքները (ձուսպապարկերը) պատկերելու համար: Գերձայնը նաև օգտագործվում է ասեղի տեղադրումը ուղղորդելիս՝ հոդային հեղուկը հեռացնելու կամ հոդի մեջ դեղամիջոցներ ներարկելու համար:
Հոդվածը հրապարակվել է՝ 01-06-2021
Վերջին վերանայում՝ 23-04-2024