Առողջական խնդիրներ

Շողացող առիթմիա (նախասրտերի ֆիբրիլյացիա)

Շողացող առիթմիա (նախասրտերի ֆիբրիլյացիա)

Time Read 2 րոպե

Շողացող առիթմիան կամ նախասրտերի ֆիբրիլյացիան հիվանդություն է, որը դրսևորվում է սրտի անկանոն ռիթմով՝ առիթմիայով։

Շողացող առիթմիայի ժամանակ սրտի վերին խոռոչներից՝ նախասրտերից մեկը կամ երկուսը ոչ թե նորմալ կծկվում, այլ թրթռում կամ ֆիբրիլյացվում են («շողում են»), որի արդյունքում նվազում է սրտի փորոքների արյուն արտամղելու արդյունավետությունը (դրանք մնում են «կիսադատարկ», քանի որ նախասրտերից չեն ստանում բավարար քանակի արյուն)։

Որպես առթիմիայի մի տեսակ, շողացող առիթմիայի վաղ ախտորոշումը և բուժումը շատ կարևոր են, քանի որ այս վիճակը կարող է ավարտվել լուրջ և կյանքին սպառնացող բարդություններով։

Շողացող առիթմիայի ախտանիշները

Որոշ դեպքերում, հատկապես կայուն ընթացք ունենալիս շողացող առիթմիան որևէ ախտանշան չի դրսևորում։ Մյուս դեպքերում կարող են զարգանալ հետևյալ գանգատները՝

Շողացող առիթմիան կարող է դրսևորվել որպես եզակի դրվագ, կրկնվող դրվագներ կամ էլ որպես կայուն շարունակվող առիթմիա։

Շողացող առիթմիայի ախտորոշումը

Շողացող առիթմիան սովորաբար ախտորոշվում է էլեկտրասրտագրությամբ (ԷՍԳ, անգլերեն՝ ECG, ռուսերեն՝ ЭКГ): Բժիշկը կարող է ձեզ հետ զրուցելուց հետո նշանակել նաև 24-ժամյա ԷՍԳ (կոչվում է հոլտեր մոնիթոր) կան էխոսրտագրություն (սրտի սոնոգրաֆիա)։ Սովորաբար ախտորոշումը հաստատվելիս նշանակվում է նաև սրտաբանի կամ սրտաբան-առիթմոլոգի խորհրդատվություն:

Շողացող առիթմիայի բուժումը

Շողացող առիթմիայի բուժումը կարող է ներառել՝

  • դեղեր, որոնց նպատակը սրտի ռիթմը կարգավորելն է
  • միջամտություններ, որոնց նպատակը սրտի ռիթմը կարգավորելն է (օրինակ՝ արտաքին կարդիովերսիա)
  • դեղեր, որոնց նպատակը սրտի ռիթմը դանդաղեցնելն է։

Եթե դուք ունեք շողացող առիթմիա, ձեզ մոտ բարձրանում է սրտի խոռոչներում արյան մակարդուկների առաջացման և ինսուլտի զարգացման ռիսկը։ Որոշ՝ անհետաձգելի դեպքերում գուցե ներերակային ներարկումների անհրաժեշտություն ծագի։

Շողացող առիթմիայի երկարատև բուժումը

Մարդկանց մեծ մասը կարողանում է վերահսկել իրենց մոտ առկա շողացող առիթմիան և վարել համեմատաբար նորմալ առօրյա։

Շողացող առիթմիայի երկարատև հսկողությունը ճիշտ կազմակերպեու համար կարևոր է, որ դուք անվերապահորեն և առանց խախտումների կատարեք ձեր բժշկի նշանակումները, սնունդը դարձնեք առողջ, մնաք ֆիզիկապես ակտիվ, մերժեք ծխելը, հոգ տանեք ձեր ընդհանուր առողջության մասին և կանոնավոր կերպով այցելեք ձեր բժշկին։

Հոդվածը տեղադրվել է՝ 22-04-2018 վերանայվել է՝ 19-06-2021

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով