Գրադարան
Նախասրտերի ֆիբրիլյացիա. ինքնօգնություն

1 րոպե
Սրտի համար առողջ ապրելակերպին հետևելը կարող է օգնել կանխելու կամ բուժելու այնպիսի վիճակներ, ինչպիսիք են բարձր արյան ճնշումը և սրտային հիվանդությունը:
Ապրելակերպի փոփոխությունները հաճախ ներառում են հետևյալը:
- Սրտի համար օգտակար մթերքներ ուտելը. կերեք առողջ սննդակարգ, որը պարունակում է քիչ աղ և պինդ ճարպեր և հարուստ է մրգերով, բանջարեղենով և ամբողջահատիկ ձավարեղենով:
- Կանոնավոր վարժանքները. ամեն օր վարժանքներ արեք և ավելացրեք ֆիզիկական ակտիվությունը։
- Ծխելուց հրաժարվելը. եթե դուք ծխում եք և չեք կարող ինքնուրույն թողնել ծխելը, խոսեք ձեր բժշկի հետ այն մոտեցումների կամ ծրագրերի մասին, որոնք կօգնեն ձեզ հրաժարվելու ծխելու սովորությունից:
- Առողջ քաշ պահպանելը. ավելորդ քաշը մեծացնում է սրտային հիվանդության զարգացման ռիսկը: Առողջ նիհարումը կարող է օգնել նախասրտերի ֆիբրիլյացիայի ախտանիշների վերահսկմանը և կարող է բարելավել կաթետերային աբլացիայի արդյունքները:
- Արյան ճնշումը և խոլեսթերինի մակարդակը վերահսկողության տակ պահելը. փոփոխություններ կատարեք ապրելակերպի մեջ և ընդունեք դեղամիջոցներ, ինչպես նախատեսված է բարձր արյան ճնշումը (հիպերտենզիան) կամ բարձր խոլեսթերինը կարգավորելու համար:
- Ալկոհոլի սահմանափակում. չափազանց շատ խմելը (տղամարդկանց համար երկու ժամվա ընթացքում հինգ ստանդարտ չափաբաժին խմելը կամ կանանց համար՝ չորսը) կարող է մեծացնել նախասրտերի ֆիբրիլյացիայի հավանականությունը: Որոշ մարդկանց մոտ ալկոհոլի նույնիսկ չափավոր քանակությունը կարող է առաջացնել նախասրտերի ֆիբրիլացիա:
- Շարունակական բուժում և հսկողություն. ընդունեք ձեր դեղորայքն այնպես, ինչպես նշանակված է, և պարբերաբար այցելեք ձեր բժշկին: Տեղեկացրեք ձեր բժշկին, եթե ձեր ախտանիշները վատթարանան:
Հոդվածը տեղադրվել է՝ 02-04-2023 վերանայվել է՝ 02-04-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: