Գրադարան

Նախասրտերի ֆիբրիլյացիա. բարդություններ

Նախասրտերի ֆիբրիլյացիա. բարդություններ

Time Read 1 րոպե

Արյան մակարդուկները (թրոմբներ) նախասրտերի ֆիբրիլյացիայի վտանգավոր բարդություն է, որը կարող է հանգեցնել ինսուլտի:

Նախասրտերի ֆիբրիլյացիայի դեպքում սրտի քաոսային ռիթմը կարող է հանգեցնել արյան կուտակման սրտի վերին խոռոչներում (նախասրտեր) և ձևավորել մակարդուկներ: Եթե ​​ձախ վերին խոռոչում (ձախ նախասրտում) արյան մակարդուկը դուրս է գալիս սրտի շրջանից, այն կարող է շարժվել դեպի գլխուղեղ և առաջացնել ինսուլտ:

Նախասրտերի ֆիբրիլյացիայից ինսուլտի վտանգը մեծանում է, երբ տարիք եք առնում: Առողջական այլ վիճակները նույնպես կարող են մեծացնել նախասրտերի ֆիբրիլյացիայի պատճառով ինսուլտի ռիսկը, այդ թվում՝

  • բարձր արյան ճնշում (հիպերտենզիա)
  • շաքարային դիաբետ
  • սրտային անբավարարություն
  • սրտի որոշ փականային հիվանդություններ:

Արյան նոսրացնող միջոցները սովորաբար նշանակվում են՝ կանխարգելելու արյան մակարդումը և ինսուլտը նախասրտերի ֆիբրիլացիա ունեցող մարդկանց մոտ:

Հոդվածը տեղադրվել է՝ 02-04-2023 վերանայվել է՝ 02-04-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով