Նախասրտերի ֆիբրիլյացիա ունեցող որոշ մարդիկ որևէ ախտանիշ չեն նկատում:
Նրանք, ովքեր ունեն նախասրտերի ֆիբրիլյացիայի ախտանիշներ, կարող են նշել հետևյալ գանգատներն ու ախտանիշները՝
- արագ, թրթռացող կամ ուժեղ բաբախող սրտազարկերի զգացողություն (սրտխփոց)
- կրծքավանդակի ցավ
- գլխապտույտ
- հոգնածություն
- ուշագնաց լինելու զգացում
- ֆիզիկական վարժանքների ունակության նվազում
- շնչարգելություն և հևոց
- թուլություն:
Նախասրտերի ֆիբրիլյացիան կարող է դրսևորվել հետևյալ լինել ձևերով:
- Երբեմն (պարոքսիզմալ նախասրտերի ֆիբրիլյացիա). նախասրտերի ֆիբրիլյացիայի ախտանշանները հայտնվում և անհետանում են և սովորաբար տևում են մի քանի րոպեից մինչև ժամեր: Երբեմն ախտանշաններն ի հայտ են գալիս մինչև մեկ շաբաթվա ընթացքում, և դրվագները կարող են կրկնվել: Ախտանիշները կարող են անհետանալ ինքնուրույն: Երբեմն նախասրտերի ֆիբրիլյացիա ունեցող որոշ մարդիկ բուժման կարիք ունեն:
- Համառ. այս տեսակի նախասրտերի ֆիբրիլյացիայի դեպքում սրտի ռիթմն ինքնուրույն չի նորմալանում: Եթե անձն ունի նախասրտերի ֆիբրիլյացիայի ախտանիշեր, սրտի նորմալ ռիթմը վերականգնելու և պահպանելու համար կարող են օգտագործվել կարդիովերսիա կամ դեղորայքային բուժում:
- Երկարատև համառ. նախասրտերի ֆիբրիլյացիայի այս տեսակը շարունակական է և տևում է ավելի քան 12 ամիս:
- Մշտական. այս տեսակի նախասրտերի ֆիբրիլյացիայի դեպքում սրտի անկանոն ռիթմը չի կարող վերականգնվել: Անհրաժեշտ են դեղեր՝ սրտի զարկերը վերահսկելու և արյան մակարդումը կանխելու համար։
Ե՞րբ դիմել բժշկին
Եթե ունեք նախասրտերի ֆիբրիլյացիայի որևէ գանգատ կամ ախտանիշ, խորհրդակցեք ձեր բժշկի հետ:
Եթե ունեք կրծքավանդակի ցավ, անհապաղ դիմեք բուժօգնության: Կրծքավանդակի ցավը կարող է նշանակել, որ ձեզ մոտ զարգանում է սրտամկանի ինֆարկտ:
Հոդվածը հրապարակվել է՝ 02-04-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024