Եթե ունեք չպատռված գլխուղեղային անևրիզմա, կարող եք նվազեցնել պատռվածքի ռիսկը՝ կատարելով ապրելակերպի հետևյալ փոփոխությունները:
- Մի՛ ծխեք ծխախոտ. եթե ծխում եք, խոսեք ձեր բժշկի հետ: Նա կարող է առաջարկել մոտեցումներ կամ բուժման ծրագիր, որոնք կօգնեն ձեզ, որ ավելի հեշտությամբ ձերբազատվեք ծխախոտից:
- Վերահսկեք ձեր արյան ճնշումը, եթե ունեք արյան բարձր ճնշում (հիպերտենզիա):
- Անցեք առողջ սննդակարգի և վարժանքներ արեք․ սննդակարգի առողջացումը և ֆիզիկապես ակտիվանալը կարող են օգնել բարձրացած արյան ճնշման նվազեցմանը: Խոսեք ձեր բժշկի հետ ձեզ համապատասխանող ապրելակերպի փոփոխությունների մասին:
- Մի՛ օգտագործեք ապօրինի թմրամիջոցներ, ինչպիսիք են կոկաինը, մետամֆետամինը կամ այլ թմրանյութերը․ եթե օգտագործում եք այս թմրամիջոցները և ցանկանում եք ձերբազատվել կախվածությունից, խոսեք ձեր բժշկի հետ:
Հոդվածը հրապարակվել է՝ 24-11-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024