Գրադարան

Գլխուղեղի ուռուցք. կանխարգելում

Գլխուղեղի ուռուցք. կանխարգելում

Time Read 1 րոպե

Գլխուղեղի ուռուցքները կանխելու ոչ մի միջոց չկա:

Եթե ​​ձեզ մոտ առաջանում է գլխուղեղի ուռուցք, դուք դրանում որևէ դեր կամ մեղավորություն չունեք:

Գլխուղեղի ուռուցքի բարձր ռիսկ ունեցող մարդիկ կարող են քննարկել սքրինինգային հետազոտություններ անցնելը: Սքրինինգը գլխուղեղի ուռուցքի կանխարգելում չէ, սակայն կարող է օգնել գտնել ուռուցքը ավելի վաղ, երբ այն փոքր է, որի բուժումն ավելի հավանական է, որ հաջող լինի:

Եթե ​​ունեք գլխուղեղի ուռուցքի կամ ժառանգական համախտանիշների պատմություն (անամնեզ), որոնք մեծացնում են գլխուղեղի ուռուցքի ռիսկը, խոսեք այդ մասին ձեր բժշկի հետ: Դուք կարող եք քննարկել գենետիկ խորհրդատուի կամ գենետիկայի ոլորտում վերապատրաստված այլ բժշկի հետ հանդիպման հնարավորությունը: Այս մասնագետը կարող է օգնել ձեզ հասկանալու ձեր ռիսկը և այն կառավարելու ուղիները: Օրինակ, դուք կարող եք նրա հետ քննարկել գլխուղեղի ուռուցքի սքրինինգային հետազոտության անհրաժեշտությունը: Սքրինինգը կարող է ներառել պատկերային հետազոտություններ կամ նյարդաբանական քննություն՝ ստուգելու ձեր տեսողությունը, լսողությունը, հավասարակշռությունը, կորդինացիան և ռեֆլեքսները:

Հոդվածը տեղադրվել է՝ 06-04-2023 վերանայվել է՝ 07-04-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով