Մարդկանց մեծ մասի համար գլխուղեղի ուռուցքի ախտորոշումը կարող է լինել ճնշող և վախեցնող:
Դուք կարող եք օգնել ինքներդ ձեզ՝ հասկանալու ձեր վիճակը և զրուցելու ձեր հույզերի մասին: Մասնավորապես, դուք կարող եք՝
- հնարավորինս շատ սովորել գլխուղեղի ուռուցքների մասին, որը թույլ կտա, որ ձեր բուժման և խնամքի վերաբերյալ կայացնեք իրազեկված որոշումներ
- պահպանել ձեր ընկերական և ընտանեկան կապերը և դիմել ձեզ հարազատ կամ վստանելի մարդու օգնությանը, երբ զգում եք հուզական օժանդակության անհրաժեշտություն
- գտնել ինչ-որ մեկին և զրուցել նրա հետ ձեր վախերի և բուժման ակնկալիքների մասին:
Այլընտրանքային բժշկություն
Գլխուղեղի ուռուցքների լրացուցիչ և այլընտրանքային բուժման ոլորտում հետազոտությունները սակավաթիվ են: Գլխուղեղի ուռուցքները բուժելու այլընտրանքային որևէ մեթոդ ապացուցված չէ: Այնուամենայնիվ, լրացուցիչ բուժումները կարող են օգնել ձեզ հաղթահարելու գլխուղեղի ուռուցքի ախտորոշման հետ կապված սթրեսը:
Որոշ լրացուցիչ բուժումներ, որոնք կարող են օգնել ձեզ հաղթահարելու ձեր հիվանդության հետ կապված խնդիրները, ներառում են՝
- արտ թերապիա (արվեստի թերապիա)
- վարժանքներ
- մեդիտացիա
- երաժշտական թերապիա
- ռելաքսացիայի (հանդարտացման) վարժանքներ:
Խոսեք ձեր բուժող անձնակազմի հետ ձեր տարբերակների մասին:
Հոդվածը հրապարակվել է՝ 06-04-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024