Գրադարան
Կրծքագեղձի քաղցկեղ. ախտանիշներ

1 րոպե
Կրծքագեղձի քաղցկեղի առաջին տեսանելի նշանը կրծքագեղձերից մեկնումեկում ծավալային գոյացության կամ պնդացման օջախների առաջանալն է, որը կարող է հայտնաբերել շոշափելով:
Կրծքագեղձի քաղցկեղի նշաններն ու ախտանիշները կարող են ներառել՝
- կրծքագեղձում գոյացություն՝ կոշտուկ կամ պնդացում, որը շոշափելիս տարբերվում է շրջակա հյուսվածքից
- կրծքագեղձի չափի, ձևի կամ տեսքի փոփոխություն
- կրծքագեղձը մաշկի փոփոխություններ, ինչպիսիք են ծալքերը, փոսիկները և այլն
- նոր ներքաշված պտուկ
- պտուկը շրջապատող մաշկի պիգմենտացված շրջանի (արեոլա) կամ կրծքագեղձի մաշկի թեփոտում, ցանավորում, կեղևակալում և այլն
- կրծքագեղձի մաշկի կարմրություն կամ կետային կնճռոտում՝ նման նարնջի կեղևին
- ցավ կրծքագեղում կամ թևատակում, որոնք կապ չունեն դաշտանային ցիկլ հետ:
Ե՞րբ դիմել բժշկին
Դեպքերի մեծ մասում (90%) կրծքագեղձում շոշափվող հանգույցները ոչ քաղցկեղային են: Եթե ձեր կրծքագեղձում գտել եք կոշտուկ կամ այլ փոփոխություն, նույնիսկ եթե վերջերս կատարած մամոգրաֆիան նորմալ է, առանց հետաձգելու պայմանավորվեք և այցելեք ձեր բժշկին:
Հոդվածը տեղադրվել է՝ 28-06-2018 վերանայվել է՝ 07-03-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: