Կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշումը վերջնագիր չէ, և ինքներդ կարող եք նպաստել, որ ձեր բուժումը դառնա առավելագույնս արդյունավետ:
Կանանց մեծ մասը տեղեկանալով կրծքագեղձի քաղցկեղի մասին պատվում է վախով, անորոշությամբ և ընկճվածությամբ:
Յուրաքանչյուր անձ ինքն է ընտրում, թե ինչպես դիմակայել քաղցկեղի առկայությունը: Ընդհանուր առմամբ, օգտակար կարող են լինել այս խորհուրդները՝
- ձեր հիվանդության վերաբերյալ իմացեք այն ամենը, ինչ պետք է ճիշտ ու խելամիտ որոշումներ կայացնելու համար, անհրաժեշտության դեպքում հարցրեք բժշկին, ստացեք երկրորդ կարծիք կամ օգտվեք վստահելի առցանց աղբյուրներից
- կապ հաստատեք և պարբերաբար զրուցեք նույն ախտորոշմամբ այլ կանանց հետ
- գտեք ձեզ հարազատ կամ վստահելի մեկին, ում հետ կարող եք ազատորեն զրուցել ձեզ անհանգստացնող հարցերով
- մի օտարվեք շրջապատից, ընտանիքից և ընկերներից և պահպանեք մշտական կապն ու ջերմ շփումները
- պահպանեք ձեր զուգընկերոջ հետ ինտիմ փոխհարաբերությունները:
Այլընտրանքային միջոցներ
Իրականում, կրծքագեղձի քաղցկեղը բուժող որևէ այլընտրանքային միջոց գոյություն չունի, սակայն օժանդակող և այլընտրանքային բուժումները կարող են զուգակցվել բժշկի նշանակումների հետ, որ մեղմացվեն բուժման հետ կապված կողմնակի ազդեցությունները:
Թուլության և հոգնածության մեղմացման այլընտրանքային միջոցներ
Կրծքագեղձի քաղցկեղ ունեցող կանանց մեծ մասը նշում է բուժման ընթացքում և դրանից հետո մշտական հոգնածության զգացում: Նման իրավիճակներում զրուցեք բժշկի հետ հետևյալ թեմաների շուրջ:
- Մեղմ վարժանքներ (քայլք, լող, յոգա և այլն). թեթև ֆիզիկական ակտիվությունը կարող է որոշակիորեն թուլացնել հուզական լարվածությունը և օգնել ներքին ուժերի վերականգնմանը:
- Սթրեսի կառավարում. փորձեք դիմակայել առօրյա լարվածությունները և փորձեք սթրեսը թուլացնող հնարքներ, օրինակ՝ մկանային ռելաքսացիա, վիզուալիզացիա, ընկերների և ընտանիքի հետ շփումներ և այլն։
- Արտահայտեք զգացմունքները. գտեք այնպիսի գործ, որը թույլ է տալիս գրի առնել կամ քննարկել ձեր հույզերը, օրինակ՝ անձնական օրագրի վարում, ինքնօգնության խմբերին մասնակցություն կամ հոգեբանի հետ զրույցներ:
Հոդվածը հրապարակվել է՝ 11-06-2021
Վերջին վերանայում՝ 23-04-2024