Ոտքի կոտրվածքը միշտ չէ, որ կարելի է կանխել:
Այնուամենայնիվ, այս ընդհանուր բնույթի խորհուրդները կարող են նվազեցնել ոտքի կոտրվածք ստանալու ձեր ռիսկը:
- Ամրապնդեք ձեր ոսկորները. կալցիումով հարուստ մթերքները, ինչպիսիք են կաթը, յոգուրտը (մածունը) և պանիրը, կարող են օգնել ոսկորների ամրության բարելավմանը: Կալցիումի կամ վիտամին D-ի հավելումը նույնպես կարող է բարելավել ոսկորների ամրությունը: Հարցրեք ձեր բժշկին, արդյոք դուք ունեք այս հավելումներն օգտագործելու կարիք:
- Հագեք հարմարավետ սպորտային կոշիկներ. ընտրեք համապատասխան մարզակոշիկը ձեր սիրելի մարզաձևով զբաղվելու կամ գործունեության համար: Եվ պարբերաբար փոխեք դրանք: Դեն նետեք դրանք, երբ մարզակոշիկի կրունկը կամ պաշտպանիչ շերտը մաշվում են կամ եթե դրանց դարձնել են անհամաչափ:
- Փոփոխեք ֆիզիկական ակտիվության տեսակները. պարբերաբար միմյանց փոխարինող վարժանքները կարող են կանխել սթրեսային կոտրվածքները: Վազքին հաջորդեք լողը կամ հեծանից վարելը: Եթե դուք օգտագործում եք տնային վազքուղի, հաճախակի փոփոխեք դրա թեքությունը՝ ձեր կմախքի վրա լարվածությունը համաչափեցնելու համար:
Հոդվածը հրապարակվել է՝ 10-01-2024
Վերջին վերանայում՝ 23-04-2024