Ոտքի կոտրվածքը ձեր ոտքի ոսկորներից մեկնումեկի կոտրվածքն է կամ ճաքը (ոչ լրիվ կոտրվածքը):
Ամենատարածված պատճառներից են վայր ընկնելը, ավտովթարները կամ դժբախտ պատահարները և սպորտային վնասվածքները:
Կոտրված ոտքի բուժումը կախված է վնասվածքի տեղակայումից և ծանրության աստիճանից: Ծանր կոտրվածվածքը կարող է պահանջել մետաղական պտուտակներ և թիթեղներ՝ բեկորները միմյանց ամրացնելու համար: Ավելի թեթև կոտրվածքները կարող են բուժվել գիպսով կամ բեկակալով (շինա): Բոլոր դեպքերում, արագ ախտորոշումը և բուժումը կարևոր են լիարժեք ապաքինման համար:
Հոդվածը հրապարակվել է՝ 09-01-2024
Վերջին վերանայում՝ 29-04-2024