Ֆիզիկական քննության (բուժզննման) ընթացքում բժիշկը կստուգի տուժած տարածքը ցավոտության, այտուցվածության, ձևախեղման (դեֆորմացիա) կամ բաց վերքի համար:
Ռենտգեն հետազոտությունները սովորաբար կարող են հայտնաբերել կոտրվածքի ճշգրիտ տեղակայումը և որոշել հարակից հոդերի վնասվածքի չափը:
Երբեմն, ավելի մանրամասն պատկերներ ստանալու համար անհրաժեշտ է անցնել համակարգչային տոմոգրաֆիա (ԿՏ) կամ մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա (ՄՌՏ): Օրինակ, ձեզ կարող է անհրաժեշտ լինել ԿՏ սքանավորում կամ ՄՌՏ կասկածելի սթրեսային (լարվածության) կոտրվածքի համար, քանի որ սովորական ռենտգենը հաճախ չի կարողանում հայտնաբերել այս վնասվածքը:
Հոդվածը հրապարակվել է՝ 10-01-2024
Վերջին վերանայում՝ 23-04-2024