Բրուցելոզը կարող է ախտահարել գրեթե բոլոր օրգան-համակարգերը, այդ թվում՝ վերարտադրողական համակարգը, լյարդը, սիրտը և կենտրոնական նյարդային համակարգը:
Քրոնիկ բրուցելոզը կարող է բարդություն առաջացնել որևէ մեկ օրգանում կամ ընդգրկել ամբողջ օրգանիզմը: Բրուցելոզի հնարավոր բարդությունները ներառում են հետևյալը:
- Սրտի խոռոչների ներքին թաղանթի բորբոքում (էնդոկարդիտ). սա բրուցելյոզի ամենալուրջ բարդություններից մեկն է։ Չբուժված էնդոկարդիտը կարող է վնասել կամ քայքայել սրտի փականները և հանդիսանում է բրուցելյոզից մահացության հիմնական պատճառը:
- Հոդաբորբ (արթրիտ). հոդերի բորբոքումն արտահայտվում է հոդերի ցավով, կարկամությամբ և այտուցով, հատկապես ծնկների, կոնքերի, կոճերի, դաստակների և ողնաշարի հատվածներում: Ձեր ողնաշարի հոդերի բորբոքումը (սպոնդիլիտ) կամ ողնաշարի ստորին հատվածը և կոնքը կապող հոդերի բորբոքումը (սակրոիլիիտ) կարող է հատկապես դժվար բուժվել և երկարատև վնաս պատճառել՝ հանգեցնելով շարժումների լուրջ սահմանափակումների և հաշմանդամության:
- Ամորձիների բորբոքում և վարակ (էպիդիդիմո-օրխիտ). բրուցելյոզ առաջացնող բակտերիաները կարող են վարակել մակամրոձին (էպիդիդիմիս)՝ ոլորված խողովակ, որը միացնում է սերմնածորանը և ամորձին։ Այնտեղից վարակը կարող է տարածվել բուն ամորձու վրա՝ առաջացնելով այտուց և ցավ, որը կարող է ուժեղ լինել։
- Փայծաղի և լյարդի բորբոքում և վարակ. բրուցելոզը նաև կարող է ախտահարել փայծաղը և լյարդը՝ հանգեցնելով այս օրգանների մեծացման (հեպատոսպլենոմեգալիա):
- Կենտրոնական նյարդային համակարգի վարակներ. դրանք ներառում են հնարավոր կյանքին սպառնացող հիվանդություններ, ինչպիսիք են գլխուղեղը և ողնուղեղը շրջապատող թաղանթների բորբոքումը (մենինգիտ) կամ բուն գլխուղեղի բորբոքումը (էնցեֆալիտ):
Հոդվածը հրապարակվել է՝ 09-04-2020
Վերջին վերանայում՝ 23-04-2024