Բժիշկները սովորաբար հաստատում են բրուցելոզի ախտորոշումը` արյան կամ ոսկրածուծի թեստով բրուցելա բակտերիաների հայտնաբերմամբ կամ արյան թեստի միջոցով բակտերիաների նկատմամբ հակամարմինների հայտնաբերմամբ:
Բրուցելոզի բարդությունները հայտնաբերելու համար ձեր բժիշկը կարող է նշանակել լրացուցիչ հետազոտություններ:
- Ռենտգեն հետազոտություն. ռենտգենը կարող է հայտնաբերել ձեր ոսկորների և հոդերի փոփոխությունները:
- Համակարգչային տոմոգրաֆիա (ԿՏ) կամ մագնիսական ռեզոնանսային տոմոգրաֆիա (ՄՌՏ). այս պատկերային հետազոտություններն օգնում են բացահայտելու բորբոքումը կամ թարախակույտը (աբսցես) ձեր գլխուղեղում կամ այլ հյուսվածքներում:
- Ողնուղեղային հեղուկի ցանքս. սա ստուգում է ձեր գլխուղեղը և ողնուղեղը շրջապատող հեղուկի քիչ քանակով նմուշը վարակների համար, ինչպիսիք են մենինգիտը և էնցեֆալիտը:
- Էխոսրտագրություն. այս հետազոտությունն օգտագործում է ձայնային ալիքներ՝ ձեր սրտի պատկերները ստեղծելու և ձեր սրտի վարակի կամ վնասման նշանները ստուգելու համար:
Հոդվածը հրապարակվել է՝ 10-04-2020
Վերջին վերանայում՝ 23-04-2024