Գրադարան

Բրուցելոզ. ախտանիշներ

Բրուցելոզ. ախտանիշներ

Time Read 1 րոպե

Բրուցելոզի ախտանիշները կարող են դրսևորվել ցանկացած ժամանակ՝ սկսած վարակվելուց մի քանի օրից մինչև մի քանի ամիս հետո:

Գանգատներն ու ախտանիշները նման են գրիպի նշաններին և ներառում են՝

  • ջերմություն
  • դող և սարսուռ
  • ախորժակի բացակայություն
  • քրտնարտադրություն
  • թուլություն
  • հոգնածություն
  • հոդերի, մկանների և մեջքի ցավեր
  • գլխացավ:

Բրուցելոզի ախտանիշները կարող են անհետանալ շաբաթներով կամ ամիսներով, այնուհետև կրկին հայտնվել: Որոշ մարդիկ ունեն քրոնիկ բրուցելոզ և ախտանշաններ են ունենում տարիներ շարունակ, նույնիսկ բուժումից հետո: Երկարաժամկետ նշաններն ու ախտանիշները կարող են ներառել՝

  • հոգնածություն
  • կրկնվող ջերմության բարձրացումներ
  • սրտի խոռոչների ներքին լորձաթաղանթի բորբոքում (էնդոկարդիտ)
  • հոդերի բորբոքում (արթրիտ)
  • ողնաշարի ոսկորների արթրիտ (սպոնդիլիտ)
  • հոդերի արթրիտ, որտեղ ողնաշարը և կոնքը միանում են միմյանց (սակրոիլիիտ):

Ե՞րբ դիմել բժշկին

Բրուցելոզը կարող է դժվար լինել հայտնաբերել, հատկապես վաղ փուլերում, երբ հաճախ նման է այլ վիճակներին, օրինակ՝ գրիպին: Այցելեք ձեր բժշկին, եթե ձեզ մոտ առաջանում է արագ աճող ջերմություն, մկանային ցավեր կամ անսովոր թուլություն և ունեք հիվանդության ռիսկի որևէ գործոն, կամ եթե ունեք մշտական ջերմություն:

Հոդվածը տեղադրվել է՝ 09-04-2020 վերանայվել է՝ 22-03-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով