Գրադարան
Բրուցելոզ

1 րոպե
Բրուցելոզը բակտերիալ վարակ է, որը տարածվում է կենդանիներից մարդկանց:
Առավել հաճախ մարդիկ վարակվում են հում կամ չպաստերիզացված կաթնամթերք օգտագործելով: Երբեմն բրուցելոզ առաջացնող բակտերիաները կարող են տարածվել օդի միջոցով կամ վարակված կենդանիների հետ անմիջական շփման միջոցով։
Բրուցելոզի նշաններն ու ախտանիշները կարող են ներառել ջերմություն, հոդացավ և հոգնածություն: Վարակը սովորաբար կարելի է բուժել հակաբիոտիկներով: Այնուամենայնիվ, բուժումը տևում է մի քանի շաբաթ կամ ամիս, և վարակը կարող է կրկնվել:
Բրուցելոզն ամբողջ աշխարհում ազդում է հարյուր հազարավոր մարդկանց և կենդանիների վրա: Կենդանիների հետ կամ լաբորատորիայում աշխատելիս հում կաթնամթերքից խուսափելը և նախազգուշական միջոցներ ձեռնարկելը կարող է օգնել բրուցելոզի կանխարգելմանը:
Հոդվածը տեղադրվել է՝ 09-04-2020 վերանայվել է՝ 22-03-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: