Թեև բուրսիտի ոչ բոլոր տեսակներն է հնարավոր կանխարգելվել, դուք կարող եք նվազեցնել ձեր ռիսկը կամ սրացման ծանրության աստիճանը՝ ձևափոխելով որոշակի գործերի կատարման ձևը:
Այա որոշ օգտակար օրինակներ:
- Օգտագործեք ծնկադիր բարձիկներ. օգտագործեք բարձիկներ կամ պաշտպանիչ վիրակապեր՝ ձեր ծնկների վրա ճնշումը նվազեցնելու համար, եթե ձեր աշխատանքը կամ զբաղմունքը պահանջում են, որ երկար ժամանակ հենված մնաք ձեր ծնկների վրա:
- Ճիշտ բարձրացրեք ծանր բեռները. ծալեք ձեր ծնկները, երբ ծանրություն եք բարձրացնում: Հակառակ դեպքում ձեր կոնքային ձուսպապարկերը ենթարկվում են լրացուցիչ լարվածության:
- Ծանր բեռների համար օգտագործեք անվասայլակներ. ծանր բեռներ կրելը լարում է ձեր ուսերի ձուսպապարկերը վրա: Ուստի, օգտագործեք անվասայլակներ ծանրություններ տեղափոխելիս:
- Հաճախակի ընդմիջեք ձեր գործը. կրկնվող շարժումներ պահանջող գործերն ընդմիջեք հանգստով կամ այլ տեսակի գործողություններով:
- Պահպանեք առողջ քաշը. ավելորդ քաշն ավելի մեծ լարվածություն է առաջացնում ձեր հոդերի վրա:
- Եղեք ֆիզիկապես ակտիվ և վարժանքներ արեք. ձեր մկանների ամրապնդումը կարող է օգնել ախտահարված հոդի պաշտպանությանը:
- Արեք նախավարժանք՝ ծանր գործից առաջ. մինչև որևէ ծանր գործին անցնելը փորձեք «տաքացնել» ձեր մկաններն ու հոդերը:
Հոդվածը հրապարակվել է՝ 26-04-2024
Վերջին վերանայում՝ 26-04-2024