Բուրսիտն ընդհանուր առմամբ ինքնուրույն բարելավվում է։
Պահպանողական (կոնսերվատիվ) մեթոդները, ինչպիսիք են հանգիստը, սառույցը և ցավազրկողները, կարող են թեթևացնել անհարմարավետությունը։ Եթե դրանք բավարար չեն օգնում, ձեր բժիշկը կարող է առաջարկել հետևյալ բուժումները կամ դրանց զուգակցումները։
- Դեղորայքային բուժում. եթե ձուսպապարկըի բորբոքման պատճառը վարակն է, ձեր բժիշկը գուցե նշանակի հակաբիոտիկներ։
- Ոչ դեղորայքային բուժում (թերապիա). ֆիզիոթերապիան կամ բուժական վարժանքները կարող են ամրապնդել ախտահարված շրջանի մկանները՝ մեղմացնելով ցավը և կանխելով կրկնությունները։
- Ներարկումներ. անմիջապես ձուսպապարկի մեջ ներարկված կորտիկոստերոիդային դեղամիջոցը կարող է թեթևացնել ձեր ուսի կամ կոնքազդրի ցավը և մեղմացնել բորբոքումը։ Այսպիսի բուժումը սովորաբար ազդում է արագ, և հաճախ մեկ ներարկումը դառնում է բավարար։
- Օժանդակող հարմարանքներ. հենակների, քայլակների կամ այլ հարմարանքներն ու սարքերը կարող են օգնել ախտահարված շրջանի վրա բեռնվածության թուլացմանը։
- Վիրահատություն. հազվադեպ դեպքերում բորբոքված ձուսպապարկը պետք է դատարկվի վիրահատական միջամտությամբ։
Հոդվածը հրապարակվել է՝ 26-04-2024
Վերջին վերանայում՝ 26-04-2024