Բժիշկները հաճախ կարող են ախտորոշել բուրսիտը՝ հիմնվելով հիվանդության պատմության (անամնեզ) և ֆիզիկական քննության վրա (բուժզննում):
Անհրաժեշտության դեպքում կարող են առաջարկվել որոշ հետազոտություններ։
- Պատկերային հետազոտություններ. ռենտգեն հետազոտությունը չի կարող միանշանակորեն հաստատել բուրսիտի ախտորոշումը, սակայն կարող է օգնել ձեր գանգատների այլ պատճառների բացառմանը։ Գերձայնային հետազոտությունը (սոնոգրաֆիա) կամ մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիան (ՄՌՏ) կորեղ են առաջարկվել, եթե միայն ֆիզիկական քննությամբ բուրսիտը հնարավոր չէ հեշտությամբ ախտորոշել։
- Լաբորատոր թեստեր. ձեր բժիշկը կարող է նշանակել արյան թեստեր կամ բորբոքված ձուսպապարկից ասեղով վերցված հեղուկ նմուշի լաբորատոր հետազոտություն՝ հոդի բորբոքման և ցավի պատճառը գտնելու համար։
Հոդվածը հրապարակվել է՝ 26-04-2024
Վերջին վերանայում՝ 26-04-2024