Գրադարան
Կլոստրիդիում դիֆիցելե. բարդություններ

1 րոպե
C. difficile վարակը կարող է բարդանալ մի շարք վիճակներով:
- Ջրազրկում. սուր կամ հաճախակի կրկնվող ջրիկ լուծը կարող է բերել օրգանիզմի հեղուկների և աղերի (էլեկտրոլիտների) զգալի կորստի։ Ծանր ջրազրկումն իր հերթին կարող է առաջացնել օրգանիզմի նորմալ գործունեության խանգարում և արյան ճնշման վտանգավոր անկում:
- Երիկամային անբավարարություն. որոշ դեպքերում սրընթաց զարգացող ջրազրկումը կարող է առաջացնել երիկամների գործունեության խաթարում (սուր երիկամային անբավարարություն):
- Թունավոր (տոքսիկ) մեգակոլոն. սա հազվադեպ բարդություն է, երբ հաստ աղին չի կարողանում առաջ մղել գազերն ու կղանքային զանգվածը, հետևաբար՝ դառնում է խիստ արտափքված (մեգակոլոն): Բուժման բացակայության դեպքում խիստ փքված հաստ աղին կարող է պատռվել` առաջացնելով բակտերիաների տարածում դեպի որովայնի խոռոչ կամ արյան հուն: Տոքսիկ մեգակոլոնը կյանքին սպառնացող բարդություն է և պահանջում է անհետաձգելի վիրահատություն:
- Հաստ աղու թափածակում (պերֆորացիա). սա նույնպես հազվադեպ բարդություն է, որը կարող է զարգանալ հաստ աղու լորձաթաղանթի խորը ախտահարումից կամ տոքսիկ մեգակոլոնից հետո: Աղու պատի թափածակման հետևանքով աղիքի լուսանցքում առկա բակտերիաները կարող են տարածվել դեպի որովայնի խոռոչ և զարգացնել կյանքին սպառնացող վարակ՝ պերիտոնիտ:
- Մահ. թեթևից մինչև չափավոր C. difficile վարակի դեպքում՝ հազվադեպ, իսկ ծանր վարակի դեպքում՝ ավելի հաճախ, հատկապես բուժումից դուրս մնալու դեպքում կարող են արագորեն զարգանալ մահվան բերող բարդություններ:
Հոդվածը տեղադրվել է՝ 08-11-2022 վերանայվել է՝ 17-03-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: