Գրադարան

Կլոստրիդիում դիֆիցելե (C. difficile վարակ)

Կլոստրիդիում դիֆիցելե (C. difficile վարակ)

Time Read 1 րոպե

Կլոստրիդիում դիֆիցելեն բակտերիա է, որն առաջացնում է հաստ աղու վարակ:

Ախտանիշները կարող են ձգվել՝ սկսած փորլուծությունից մինչև կյանքին սպառնացող հաստ աղու ախտահարում: Բակտերիան հաճախ գրանցվում է որպես C. difficile կամ C. diff.:

C. difficile-ով հարցուցված վարակը սովորաբար ի հայտ է գալիս հակաբիոտիկային դեղամիջոցներ օգտագործելուց հետո: Այն առավել հաճախ հանդիպում է հիվանդանոցներում բուժվող կամ խնամքի և այլ երկարաժամկետ կացարաններում ապրող մեծ տարիքի մարդկանց մոտ:

Այնուամենայնիվ, C. difficile վարակը նաև կարող է զարգանալ հիվանդանոցներից կամ խնամքի կացարաններից դուրս պայմաններում: Բակտերիայի որոշ շտամներ կարող են հարուցել ծանր վարակներ կամ ավելի հաճախ հանդիպել ավելի երիտասարդ մարդկանց շրջանում:

Հոդվածը տեղադրվել է՝ 08-11-2022 վերանայվել է՝ 17-03-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով